Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Հռոմի պապը դատապարտել է բռնությունները

Հռոմի պապը դատապարտել է բռնությունները
28.03.2016 | 11:46

Վատիկանում Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Հարության ավանդական ուղերձում դատապարտել է աշխարհում տեղի ունեցող բռնությունները։ Urbi et Orbi՝ «Քաղաքին և աշխարհին» ուղերձով դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր հավատացյալներին՝ Ֆրանցիսկոս պապը անդրադարձել է փախստականների հարցին և հորդորել է կաթոլիկներին «անտեսելու փոխարեն օգնել ավելի լավ ապագա որոնող մարդկանց` տղամարդկանց, կանանց և երեխաներին, ովքեր փախչում են պատերազմներից, սովից, թշվառությունից և սոցիալական անարդարությունից»։ Հռոմի պապը նաև խիստ դատապարտել է Բրյուսելի ահաբեկչությունները։

Դիտվել է՝ 778

Մեկնաբանություններ